Նորություններ

Հանքարդյունաբերության ռազմավարությունն ընդունվեց, սակայն խնդրահարույց կետերով. ինչո՞ւ

Մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հանքարդյունաբերության ռազմավարությունն ընդունվեց, սակայն խնդրահարույց կետերով. ինչո՞ւ» թեմայով։
Բանախոսներ՝
Մայիսի 6-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստին փաստաթուղթն ընդունվել է։
Մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են անվավեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։
Ըստ նրանց՝ փաստաթուղթը ենթակա է ռազմավարական էկոլոգիական գնահատման, ինչպես նաև հանրային քննարկումների՝ համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ։
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել :