Uncategorized @hy

Հայաստան․ գնաճն ու «ռելոկացիան»

Հեղինակ՝ Էլեն Մուրադյան

84-ամյա Մարիետա տատը 40 տարվա աշխատանքային ստաժ ունի, հիմա էլ 57 հազար դրամ թոշակ է ստանում, սերնդակիցների համեմատ՝ բավականին բարձր։ Սակայն այդ գումարը բավարար չէ կուշտ ապրելու համար։

«Ամեն բան թանկացել է, թոշակը ստանալուց 10 օր հետո էլ փող չի մնում, ստիպված պարտք ենք վերցնում, ու այդպես ամեն ամիս։ Միջակ ապրելու համար գոնե 100 հազար դրամ պետք է ստանա թոշակառուն, որ գոնե պարտք չանի, չխեղճանա»‎, – ասում է նա։

Մարիետա տատն ամեն ամիս կոմունալների համար 10-15 հազար դրամ է վճարում, ձմռան ամիսներին՝ 40-45 հազար։

Տնտեսագետներն ասում են, որ Մարիետա տատի ծախսերն էլ ավելի են ծանրացել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած գնաճի ու տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան ներհոսքի պատճառով։

Մարդկանց այդ հոսքը, բնականորեն, հանգեցրեց ոչ միայն տնտեսական էական ակտիվության, այլև մի շարք սոցիալական խնդիրներ ստեղծեց՝ հատկապես սոցիալապես խոցելի խավի համար:

 

Շարունակությունն այստեղ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend