Նորություններ

Հրատապ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. երաշխավորվու՞մ են արդար ու թափանցիկ ընտրություններ

Ապրիլի 13-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Հրատապ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. երաշխավորվու՞մ են արդար ու թափանցիկ ընտրություններ» թեմայով։

Բանախոս՝

2026թ․ ապրիլի 6-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկայացրել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ։ Այն  անդրադառնում է  2024 թ. դեկտեմբերի 5-ին ընդունված փոփոխություններից առաջացած խնդիրներին, որոնք  բացահայտվել էին միայն Աժ հերթական ընտրությունների նշանակումից հետո։

Մի խնդիրը վերաբերում էր քվեաթերթիկի անվավերության հիմքերին. ծրարում այլ իրի առկայությամբ ծրարը մարելու և քվեաթերթիկը անվավեր համարելու հիմքը հանվել էր։


Մյուս խնդիրը՝  հանվել էր Աժ ընտրություններին մասնակցող դաշինքի անվանման սահմանափակումների մասին դրույթը, թողնելով համանման կարգավորումը Ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ կարգավորումներում և Կուսակցությունների մասին օրենքում՝ կուսակցությունների անվանումների հետ կապված։

Քննարկման ընթացքում կանդրադառնանք նրան, թե  նախագծում ներկայացված փոփոխություններն ի՞նչ  ազդեցություն կարող են ունենալ ընտրությունների ազատության և ընտրողի անձի գաղտնիության վրա, և ինչու՞ են մտահոգ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող կազմակերպությունները: 

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :