ընթացիկ Նախագծեր

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ծրագրի անվանում՝ Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար

Ծրագրի ֆինանսավորում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, որպես “Գործընկերություն հանուն ժողովրդավարության” նախաձեռնության մաս

Ծրագրի իրականացնող կազմակերպություն՝ Հանրային լրագրության ակումբ

Ծրագրի տևողություն՝ Հունվար-մայիս, 2026

Ընդհանուր բյուջե՝ 6 678 000  ՀՀ դրամ

Ծրագրի նպատակն է՝ 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Մեդիա կենտրոն» հարթակի վերականգնման միջոցով, կրկին ապահովել արդիական խնդիրների ու զարգացումների հանրային քննարկման հնարավորությունը և ստեղծել վստահելի, արագ արձագանքման մեխանիզմ՝ քաղաքացիական հասարակության համար։ 

«Մեդիա կենտրոնի» վերագործարկումը կծառայի որպես քաղաքացիական հասարակության ջատագովության առաքելությանը աջակցող, բարձր պահանջարկ վայելող, ոչ կուսակցական և հանրային վստահություն վայելող հարթակ։

Զուգահեռաբար, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են  հանրայնացնել մշտադիտարկումների արդյունքները, ներկայացնել քաղաքականության առաջարկներ և հրապարակել փաստահեն վերլուծություններ։

Նախաձեռնությունը միտված է ընտրական գործընթացների վերաբերյալ ՔՀԿ-ների մասնակցությամբ արդյունավետ հաղորդակցությանը՝ ի շահ ընտրական թափանցիկության, մրցունակության, իրազեկ ու արդյունավետ ժողովրդավարական մասնակցության, ժողովրդավարական արժեքների ու բարեփոխումների պաշտպանության։

Ծրագիրը նախատեսում է «Մեդիա կենտրոն» հարթակում կազմակերպել և ուղիղ հեռարձակել քննարկումներ, հարցազրույցներ և ասուլիսներ, որոնք կանդրադառնան ընտրական գործընթացներին առնչվող ռիսկերին և ընտրությունների ընթացքում ի հայտ եկող առանցքային ժողովրդավարական խնդիրներին՝ նպաստելով դրանց բարձրաձայնմանը։ 

Կիսվել :