Հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Նախընտրական տրամադրություններ. IRI-ի հարցումները» թեմայով:
Բանախոսներ՝
- Արմինե Մարգարյան, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար,
- Էլեն Հոխիկյան, արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի վերլուծաբան, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ավագ փորձագետ:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումը ներկայացնում է Հայաստանի հասարակական-քաղաքական տրամադրությունների պատկերը՝ արձանագրելով ոչ միայն քաղաքական ուժերի ընթացիկ վարկանիշները, այլև հանրային ընկալումների, քաղաքական նախապատվությունների և արտաքին քաղաքական սպասումների փոփոխությունները։
Քննարկման ընթացքում կվերլուծենք հարցման հիմնական արդյունքները՝ անդրադառնալով իշխանության և ընդդիմության դիրքավորմանը, հանրությանը մտահոգող քաղաքական և անվտանգային առաջնահերթություններին, արտաքին քաղաքական կողմնորոշումներին և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակին։
Բանախոսները նաև կամփոփեն նախընտրական շրջանը, քարոզչական օրակարգերը և ընտրություններին ընդառաջ ձևավորված քաղաքական միջավայրը։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
