Հունիսի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ազատ քվե» դիտորդական առաքելության ասուլիսը քվեարկության օրվա վերաբերյալ։
Բանախոսներն էին՝
-Գրիգոր Ջանիկյան, «Ազատ քվե» դիտորդական առաքելության ղեկավար,
-Մադլեն Մինասյան, «Ազատ քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար։
Ջանիկյանը շեշտադրեց, որ ունեցել են 53 դիտորդ և ներկայացված են եղել 25 ընտրատեղամասերում։ Համակարգման կենտրոնը հետևել է ԿԸՀ ուղիղ հեռարձակումներին և դիմել է նրանց՝ նկատվող խնդիրների շտկման համար։
- Եղել են կահավորման թերություններ,
- Մատչելիության խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց համար,
- Տպվող սարքերի անճշտություններ,
- Չի պահպանվել քարոզչանյութերի բացառման սկզբունքը,
- Քվեաթերթիկների անհավասար բաշխման դեպքեր,
- Բաց քվեարկության դեպքեր,
- Ընտրողների կողմից քվեարկության կարգի անիրազեկություն,
- Մատնահետքի նույնականացման սարքի անհամապատասխանության դեպք,
- Դիտորդի գործունեության խոչընդոտման դեպքեր,
- Ոստիկանների ընտրատեղամսում լինելու դեպքեր և այլն։
Առաքելության ղեկավարը նշեց, որ նախատեսում են դիմել ԿԸՀ՝ 483 զինվորականների ընտրատեղամասում քվերակության դեպքի առիթով։
Եվ քանի որ եղել են դիտորդների վրա ճնշումներ, ինչի հետևանքով դիտորդներից մեկն անգամ հարժարվել է իր արձանագրությունից, ապա նախատեսում են այդ հարցով ևս դիմել։
Հարցին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Ջանիկյանը մանրամասնեց, որ կուսակցություններից մեկի վստահված անձը բղավել է հանձնաժողովի նախագահի վրա և սպառնացել դիտորդին դուրս շպրտել ընտրատեղամասից։
Բանախոսները նշեցին, որ շատ խնդիրներ իրականում առաջացել են ընթացակարգին չտիրապետելու պատճառով։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
Լրացուցիչ հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ` +374 99 755 898 հեռախոսահամարով:
