Նորություններ

«Ո՞վ է իրականացնում վերականգնումը. մասնագիտական կարողությունները քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում»

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ «Ո՞վ է իրականացնում
վերականգնումը. մասնագիտական կարողությունները քրեակատարողական և պրոբացիայի
համակարգերում»
թեմայով։

Բանախոսներ՝

Քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական ծառայությունները կարևոր են անձի սոցիալական վերաինտեգրման, վարքային ռիսկերի նվազեցման և կրկնահանցագործության
կանխարգելման համար։ Սակայն այդ ծառայությունները մատուցում են ոչ թե հաստատությունները, այլ
մասնագետները՝ հոգեբանները, սոցիալական աշխատողները, մանկավարժները, կախվածությունների և
վարքային խնդիրների մասնագետները։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի իրականացրած հետազոտությունը վկայում է, որ հենց այս՝
մասնագիտական կարողությունների օղակում է ոլորտի ամենախոր խնդիրը։

Քրեակատարողական համակարգ. մասնագետի պակասը որպես համակարգային խնդիր Քրեակատարողական հիմնարկներում մասնագիտական հաստիքները երկար ժամանակ մնում են թափուր, աշխատանքի ծանրաբեռնվածությունը բարձր է, իսկ առկա մասնագետների մոտ չեն ապահովվում շարունակական վերապատրաստումը, մասնագիտական վերահսկողությունը (սուպերվիզիա) և մեթոդական աջակցությունը։ Փակ հաստատությունում աշխատանքը պահանջում է առանձնահատուկ պատրաստվածություն՝ ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի գնահատում, ճգնաժամային միջամտություն, կախվածությունների հետ աշխատանք, բռնության և վարքային բարդ դեպքերի կառավարում։ Այս կարողությունները հնարավոր չէ ձևավորել միայն հաստիքներ ավելացնելով։ Դրանք գոյություն ունեն համակարգից դուրս՝ մասնագիտացված կազմակերպություններում, մասնագիտական ընկերակցություններում և բուհերում։

Կքննարկենք, թե ինչպես կարող է պետությունը այդ կարողությունը ներմուծել համակարգ՝ ծառայությունների պատվիրակման միջոցով, և ինչ երաշխիքներ են անհրաժեշտ, որպեսզի փակ հաստատությունում աշխատող արտաքին մասնագետը լինի և՛ պաշտպանված, և՛ հաշվետու։ Պրոբացիա. մարզային հասարակական կազմակերպությունների դերը Պրոբացիայում խնդիրը այլ բնույթ ունի։ Պրոբացիայի շահառուն ապրում է իր համայնքում՝ մարզերում, գյուղական բնակավայրերում, ընտանիքի և սոցիալական միջավայրի ներսում։ Վերաինտեգրումը տեղի է ունենում հենց այնտեղ՝ ոչ թե Երևանում, և ոչ թե գրասենյակում։ Այն ենթադրում է կապ գործատուի, դպրոցի, սոցիալական ծառայության, բժշկի և ընտանիքի հետ։ Մարզերում արդեն գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք ամեն օր աշխատում են հենց այս խնդիրների հետ՝ զբաղվածություն, մասնագիտական ուսուցում, կախվածություններ, ընտանեկան բռնություն, երիտասարդների և կանանց աջակցություն։ Նրանք ունեն տեղական վստահություն, միջավայրի իմացություն և մարդկային ռեսուրս, որը պետական ծառայությունը մարզային մակարդակում չի կարող կրկնօրինակել։ Սակայն այսօր չկա մեխանիզմ, որը թույլ տա նրանց ընդգրկվել պրոբացիայի վերականգնողական աշխատանքում որպես ծառայություն մատուցող՝ հստակ պայմանագրով, վճարմամբ և հաշվետվողականությամբ։

☝️Ի՞նչ կքննարկվի ասուլիսին՝

Կքննարկենք քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական ծառայությունների արտապատվիրակման մեխանիզմի ներդրման հնարավորությունը. թե ինչպես կարող է պետությունը համագործակցել մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ՝ ծառայությունների հասանելիությունն ու որակը բարձրացնելու համար, և ինչպես կարող են մարզային կազմակերպությունները դառնալ այդ համակարգի լիարժեք մաս։

Բանախոսները կներկայացնեն առաջարկներ՝ ինչպես ձևավորել թափանցիկ, մրցակցային և արդյունքներով գնահատվող արտապատվիրակման մեխանիզմ, որը հնարավորություն կտա մասնագիտացված ՀԿ-ներին իրականացնել հոգեբանական, սոցիալական, վերաինտեգրման, զբաղվածության և այլ վերականգնողական ծառայություններ։

«Վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների զարգացում քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում» քաղաքականության համառոտագիրը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետհամագործակցաբար իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել :