Նոյեմբերի 8-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա ասուլիս ՝ «Պատերազմից ՝ խաղաղություն․ մարդկային պատմություններ՝ հանուն հույսի և դիմակայության» թեմայով:
Բանախոսներ՝
Օլենա Կվաշա— «Սուսպիլնե Օդեսա» հեռուստաընկերության պրոդյուսեր, Մեդիա փորձագետ, «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի շրջանակում՝ Ուկրաինայում ծրագրի համակարգող,
Անուշ Ասլանյան — «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ, «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի ղեկավար:
Ինչպե՞ս խոսել պատերազմի ցավի մասին՝ չկորցնելով հույսը։ Ի՞նչ դեր կարող են ունենալ մարդկային պատմությունները ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում, և ինչպե՞ս կարող ենք երկխոսության ու համագործակցության միջոցով նպաստել խաղաղության մշակույթի ամրապնդմանը։
Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը հնարավորություն կընձեռի փոխանակելու պատերազմի ընթացքում և հետո դիմակայելու և ապրելու փորձը, ներկայացնելու տարբեր տեսանկյուններ և միասին որոնելու խաղաղության ու փոխըմբռնման ուղիները։
Միջոցառումն իրականացվում է «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի շրջանակներում։
Կազմակերպիչներ՝
- «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպություն (Հայաստան) և «Բարեփոխումների մամուլի ակումբ» ՀԿ (Ուկրաինա)։
- Միջոցառումն իրականացվում է «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ԷՐԻՄ-ի կողմից։
Միջոցառմանը կապահովվի հայերեն թարգմանությունը։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
