Նորություններ

Պատերազմից ՝ խաղաղություն․ մարդկային պատմություններ՝ հանուն հույսի և դիմակայության

Նոյեմբերի 8-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա ասուլիս ՝ «Պատերազմից ՝ խաղաղություն․ մարդկային պատմություններ՝ հանուն հույսի և դիմակայության» թեմայով:

Բանախոսներ՝

Օլենա Կվաշա— «Սուսպիլնե Օդեսա» հեռուստաընկերության պրոդյուսեր, Մեդիա փորձագետ, «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի շրջանակում՝ Ուկրաինայում ծրագրի համակարգող,

Անուշ Ասլանյան — «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ, «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի ղեկավար:

Ինչպե՞ս խոսել պատերազմի ցավի մասին՝ չկորցնելով հույսը։ Ի՞նչ դեր կարող են ունենալ մարդկային պատմությունները ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում, և ինչպե՞ս կարող ենք երկխոսության ու համագործակցության միջոցով նպաստել խաղաղության մշակույթի ամրապնդմանը։

Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը հնարավորություն կընձեռի փոխանակելու պատերազմի ընթացքում և հետո դիմակայելու և ապրելու փորձը, ներկայացնելու տարբեր տեսանկյուններ և միասին որոնելու խաղաղության ու փոխըմբռնման ուղիները։

Միջոցառումն իրականացվում է «Մեր ցավի անունը պատերազմ է․ մարդկային պատմություններ՝ ընդդեմ պատերազմի, ատելության խոսքի և ապատեղեկատվության» ծրագրի շրջանակներում։

Կազմակերպիչներ՝

  • «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպություն (Հայաստան) և «Բարեփոխումների մամուլի ակումբ» ՀԿ (Ուկրաինա)։
  • Միջոցառումն իրականացվում է «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ԷՐԻՄ-ի կողմից։

📌Միջոցառմանը կապահովվի հայերեն թարգմանությունը։

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել :