Նորություններ

«Անօրինակ պատմություններ» ներկայացման առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիս

Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Անօրինակ պատմություններ» ներկայացման առաջնախաղի առիթով:

Բանախոսներ՝

Մարիաննա Փահլևանյան՝ Ներկայացման սցենարի հեղինակ
Արևիկ Հակոբյան՝ Թեք Տեղ թատրոնի դերասան
Լուսինե Քարամյան՝ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի նախագահ
Սամվել Կիրակոսյան՝ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի հաղորդակցության մասնագետ

«Անօրինակ պատմություններ»-ը ութ մասից բաղկացած մանրապատումների շարք է, որը պատմում է մի քաղաքի մասին։ Այդ քաղաքի բնակիչները, որոնց հետ կարելի է ծանոթանալ մանրապատումների ընթացքում, օրինակներն են:

Ներկայացումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ)-ում, առաջնախաղի հաջորդ օրը՝ մարտի 2-ին, ներկայացման ստեղծագործական թիմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Կիսվել :