Նորություններ

 «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրություն և քննարկում

Ապրիլի 11-ին, ժամը 12։00-ին, Արմավիրի «Նուկ» քաղաքացիական ակումբ-թեյարանում (Սայաթ-Նովա 122) տեղի կունենա «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում, որի ընթացքում որպես բանախոս հանդես կգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը։

Ֆիլմը նվիրված է ընտրովի արդարադատությանը, որն արդիական խնդիր է Հայաստանում։

Կա՞ Հայաստանում ընտրովի արդարադատություն, թե՞ ոչ:

Իշխանությունները պնդում են՝ դատաիրավական բարեփոխումներն ընթացքի մեջ են, օրենքի առաջ բոլորը հավասար են: Ընդդիմությունն արձանագրում է՝ «Ուժային իրավապահ բլոկը հիմնականում իշխանությունների կողմից ծառայեցվում է ընդդիմադիրներին ճնշելու համար»:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ «Ընտրովի արդարադատություն ասվածի բուն պատճառը անպատժելիությունն է: Այսինքն՝ անպատժելի է համարվում բռնությունն ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Անկախ նրանից՝ կարծիքները կիսում ենք թե ոչ, իրավական մարմինը չպետք է ղեկավարվի քաղաքական հայացքներով»:

Ֆիլմը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Կիսվել :