Նորություններ

Առողջապահությունը՝  նախընտրական ծրագրերում

Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա  քննարկում՝ «Առողջապահությունը՝  նախընտրական ծրագրերում» թեմայով:

Բանախոսներ՝

Դեղորայքի էժանացում՝  20 տոկոսով, առողջապահական ապահովագրության ընդլայնում, պետական պատվերի բարելավում, բուժծառայությունների որակի բարձրացում, բուժհաստատությունների արդիականացում․ նախընտրական ծրագրերում առողջապահության ոլորտին վերաբերող խոստումները բազմաթիվ են:

-Ինչպե՞ս են դրանք իրականացվելու,  

-ի՞նչ հաշվարկներ կան դրանց հիմքում,  

-ինստիտուցիոնալ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ խոստացված բարեփոխումները կյանքի կոչելու համար,

-որքանո՞վ են իրատեսական առողջապահական ոլորտին վերաբերող խոստումները:  

Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի:

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :