Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հանրության գերակա շա՞հ, թե՞ սեփականության իրավունք. կառավարության նոր նախագիծը» թեմայով:
Բանախոսներ՝
Գենյա Պետրոսյան- «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» տնօրեն,
Դավիթ Գյուրջյան— «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» ավագ իրավախորհրդատու, համահիմնադիր,
Սեդրակ Բաղդասարյան— «Պետական կարիքների զոհերի հասարակական կազմակերպության» նախագահ,
Արծրուն Շախկյան— Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների իրացման գոտում գտնվող գույքի իրավատեր:
Ի՞նչ իրավական խնդիրներ է առաջացնում Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահը կրկին ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ներկայացրել է նախագծի վերաբերյալ կարծիք՝ բարձրաձայնելով սեփականության իրավունքի, իրավակարգավորման հետադարձության և դատական պաշտպանության երաշխիքներին առնչվող մի շարք խնդիրներ։
Կազմակերպությունների գնահատմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են հանգեցնել սեփականության հարկադիր օտարման գործընթացներում սահմանադրական երաշխիքների խաթարման։
Կազմակերպություններն առաջարկում են նախագիծը հանել շրջանառությունից։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
