Նորություններ

Ի՞նչ փուլում է ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Ի՞նչ փուլում է ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը» թեմայով։

Բանախոսներ՝

  • Արմեն Մկրտչյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
  • Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
  • Դանիել Իոաննիսյան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության Ծրագրերի համակարգող
    ————————
    Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել :