Նորություններ

Կամավորությունը կամավո՞ր է, թե՞ պարտադիր. ի՞նչ լուծումներ է առաջարկում օրենքի նախագիծը

Մեդիա կենտրոնը սկսում է «Հենման կետ» նոր նախագիծ:
Որքանո՞վ են ներկայացվող ու ԱԺ հաստատմանը սպասող նախագծերը հաշվի առնում քաղաքացիների իրավունքները, կարո՞ղ են քաղաքացիներն ազդել այդ նախագծերի շտկման, փոփոխության, համալրման վրա:
Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում կքննարկենք «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը:
Բանախոսներ՝
???? Ռուբեն Սարգսյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
???? Տիրուհի Նազարեթյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ
✅ Ի՞նչ է նշանակում կամավոր աշխատանք, ինչու՞ է այն անհրաժեշտ և ի՞նչ առավելություններ ունի:
✅ Կամավոր աշխատանքն աշխատանքային փորձառությու՞ն է, կարո՞ղ է համարվել աշխատանքային ստաժ:
✅ Ինչու՞ է անհրաժեշտ կամավոր աշխատանքը օրենսդրորեն կարգավորել, ի՞նչ խնդիրներ են առաջանում հակառակ դեպքում:
✅ Կամավոր աշխատանքը կարո՞ղ է վարձատրվել, ինչպե՞ս են փոխհատուցվում կամավոր աշխատանքի ընթացքում կատարած ծախսերը: Կամավոր աշխատողն ունի՞ հանգստի հնարավորություն:
Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխաններ կստանանք քննարկման ընթացքում:
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել :