Նորություններ

Ներառական կրթությունը՝ թղթի վրա և իրականում. ինչու՞ են դժգոհ ծնողները

Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ներառական կրթությունը՝ թղթի վրա և իրականում. ինչու՞ են դժգոհ ծնողները» թեմայով:
Բանախոսներ՝
  • Հայկուհի Ադամյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
  • Սուսաննա Թադևոսյան՝ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը:
Որքանո՞վ է պետությունը հետամուտ իր իսկ հանձնառությանը:
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել :