Մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Ո՞վ է համարվում «անհայտ կորած». երկար սպասված օրինագիծ՝ թերություններով» թեմայով։
Բանախոսներ՝
Մարգարիտա Զալիբեկյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության պետ
Անդրանիկ Եղոյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Օրինագծում արձանագրվել են մի շարք լուրջ խնդիրներ, որոնք կարող են էականորեն ազդել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության վրա։
__________
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
