Նորություններ

ԶԼՄ օրենքի նախագիծ․ դեպի պատասխանատու լրագրությու՞ն

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ԶԼՄ օրենքի նախագիծ․ դեպի պատասխանատու լրագրությու՞ն» թեմայով։
Բանախոսներ՝
  •  Թագուհի Թովմասյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր (ենթակա է հաստատման)
  •  Տիգրան Դադունց` ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն
  •  Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
  •  Գենյա Պետրոսյան՝ «Ֆրիդըմ Հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպության կողմից Հայաստանում մեդիաբարեփոխումներին աջակցող փորձագետ
  •  Կորյուն Սիմոնյան՝ «Հրապարակ» թերթի լրագրող
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ներդնել լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ։

Կիսվել :