Մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կա բռնություն, կա խտրականություն․ ի՞նչ կփոխի գենդերային նոր ռազմավարությունը» թեմայով։
Բանախոսներ՝
Սոֆի Բոստանչյան` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ
Աննա Հովհաննիսյան՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման նոր՝ 2025-2028 թթ․ ռազմավարությունը։ Հիմնական նպատակն է ապահովել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ՝ պետական կառավարման, տնտեսության, կրթության, առողջապահության, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման և կլիմայի փոփոխության ոլորտներում։
Նոր ռազմավարությունը վեց գերակա ուղղություն է սահմանում․ պատրաստ է, արդյոք, Հայաստանը գենդերային հավասարության։
__________
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
