Նորություններ

ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը՝ վտանգի տակ. ահազանգում են գիտնականները

Փետրվարի 15-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում-ասուլիս՝ «ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գոյությունը՝ վտանգի տակ. ահազանգում են գիտնականները» թեմայով:

Գիտնականները ներկայացրին խնդիրն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:

Բանախոսներ՝
Ռոբերտ Հակոբյան՝ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն
Արփինե Հարությունյան՝ ավագ գիտաշխատող

Աստղիկ Շահխաթունի՝ ավագ գիտաշխատող

 

Կիսվել :