Նորություններ

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը

Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով:

Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ:

Քննարկումը վարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Քննարկումն իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության «Աջակցություն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկմանը» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

 

Կիսվել :