Հունվարի 12-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Կառավարելի ՄԻՊ ունենալու միտումներ. կա՞ նման վտանգ» թեմայով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է:
Բանախոսներ՝
Թագուհի Թովմասյան՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ
