Բարի գալուստ pjc.am («Կայք»)։
Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը: Կայքի օգտագործմամբ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները եւ Գաղտնիության քաղաքականությունը, որը սույն Օգտագործման պայմանների անբաժանելի մասն է կազմում:
Յուրաքանչյուր թարմացում, փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Եթե Դուք Կայքից օգտվում եք Օգտագործման պայմանների նոր խմբագրության հրապարակումից հետո, նշանակում է, որ Դուք ընդունում եք փոփոխված Օգտագործման պայմանները:
Կայքն օգտագործվում է միայն օրինական նպատակներով եւ այնպիսի եղանակով, որը չի ոտնահարում երրորդ անձի իրավունքները կամ չի սահմանափակում կամ խոչընդոտում երրորդ անձի կողմից Կայքի օգտագործումը:
Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։
Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում:
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք եղել են Մեր վերահսկողությունից դուրս և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել: