Մեդիա կենտրոնը՝ թվերով

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ գործող Մեդիա կենտրոնն արդեն տասներկու տարի է (2013 թ․-ից), ինչ համարվում է բացառիկ հանրային հարթակ՝ քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և որոշում կայացնողների միջև բաց երկխոսության և բազմակարծիք քննարկումների համար։

Մեդիա կենտրոնն աջակցել է ՀԿ-ներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներին ու ակտիվիստներին՝ խթանելով նրանց վերահսկողական դերը, հաղորդակցությունն ու ջատագովությունը։

Մեդիա կենտրոնը միակ հարթակն է Հայաստանում,

  • որտեղ քաղաքացիական հասարակությունը կարող է անվճար բարձրաձայնել իր առաջարկներն ու մտահոգությունները՝ անցկացնելով ասուլիսներ, կամ մասնակցելով քննարկումների ու բանավեճերի։
  • որն անմիջապես արձագանքում է մարդու իրավունքների խախտումներին, կամ լուսաբանում հասարակության ուշադրությունից դուրս մնացած խնդիրները,
  • որտեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացնում են ժողովրդավարական բարեփոխումների համար անհրաժեշտ գործողությունները, ձևակերպում ակնկալիքներն ու պահանջները, քննարկում առաջարկները, ընթացիկ բարեփոխումների խոցելի և խնդրահարույց կետերը։

 

Արդեն ավելի քան մեկ տասնամյակ Մեդիա կենտրոնը կազմակերպել է հազարավոր բանավեճեր, մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, հեղինակել մի շարք  վավերագրական ֆիլմեր ու անցկացրել դրանց ցուցադրություն-քննարկումներ՝ արձագանքելով ինչպես ներհայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին։

  • Մեդիա կենտրոնը կայուն գործող հարթակ է, որը մշտապես բաց է եղել ժողովրդավարություն ջատագովող քաղհասարակության համար՝ անկախ թեմայից կամ քաղաքական փուլից։
  • Բարեփոխումների (այդ թվում՝ ՀԸԳՀ/CEPA համաձայնագրի) վերաբերյալ քննարկումները ՄԿ-ում եղել են քաղհասարակության դիրքորոշումները հանրայնացնելու կարևոր միջավայր։
  • Վավերագրական ֆիլմերի արտադրությունը հնարավորություն է տվել հասարակական կարևոր հարցերը ներկայացնել մարդկային պատմությունների միջոցով և փաստարկված՝ կրկին խթանելով ու ներառելով քաղհասարակության առաջարկներն ու ուղերձները։
  • ՄԿ միջոցառումները դարձել են տասնյակ հազարավոր մեդիա նյութերի, հոդվածների, ռեպորտաժների հիմք՝ բազմապատկելով մեր ազդեցության շրջանակը։

 

Մեր առաքելությունն է․

  • Խթանել քաղհասարակության ներկայությունը տեղեկատվական դաշտում,
  • Աջակցել հանրային բանավեճի մշակույթի կայացմանը,
  • Հանդես գալ որպես քաղաքացիական վերահսկողության, փաստերի վերլուծության և առաջարկների հնչեցման հարթակ,
  • Նպաստել հասարակության իրազեկվածությանը և որոշում կայացնողների հաշվետվողականությանը,
  • Ընդլայնել հասանելիությունը ժողովրդավարության վերաբերյալ հանրային գիտելիքին։

 

Մեդիա կենտրոնն անհրաժեշտ ռեսուրսների առկայության պարագայում կշարունակի ծառայել որպես տեղեկատվության, մասնակցության և ժողովրդավարության կենտրոն, որտեղ հնչում են տարբեր ձայներ՝ ի նպաստ փոփոխության, ներգրավվածության ու թափանցիկության։

Ներկայացնում ենք Մեդիա կենտրոնի 2013-2025 թթ․ գործունեությունը՝ թվերով։