Ֆինանսական գծով ղեկավար
Զառա Սահակյանը դրամաշնորհների և ֆինանսական կառավարման ոլորտի մասնագետ է՝ ֆինանսական վերահսկողության, ծրագրերի կառավարման, դրամաշնորհների վարչարարության և դոնորների պահանջներին համապատասխանության ապահովման ավելի քան 15 տարվա փորձով։
Ներկայումս նա համատեղության կարգով զբաղեցնում է «Հանրային լրագրության ակումբ» (Public Journalism Club – PJC) ՀԿ-ի ֆինանսական գծով ղեկավարի պաշտոնը՝ պատասխանատու լինելով կազմակերպության և նրա ծրագրերի ֆինանսական կառավարման համար։ Նրա պարտականությունները ներառում են բյուջետավորումը և ֆինանսական պլանավորումը, դրամական հոսքերի կառավարումը, ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը, գնումների և պայմանագրերի կառավարումը, դոնորների պահանջներին համապատասխանության ապահովումը, ինչպես նաև աուդիտների և ծախսերի ստուգումների գործընթացների համակարգումը։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Զառան կառավարել է ավելի քան 50 ծրագրերի ֆինանսական և վարչական բաղադրիչները, որոնք ֆինանսավորվել են Եվրոպական միության, ԱՄՆ-ում գործող դոնոր կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Նա համագործակցության փորձ ունի ԵՄ-ի, BST-ի, UNICEF-ի, UNHCR, UNDEF-ի, CDC-ի, Համաշխարհային բանկի, NHC-ի, NED-ի, SIDA-ի, ՄԱԿ-ի Trust Fund-ի, CFLI-ի, EED-ի և մի շարք այլ միջազգային գործընկերների ու դոնորների հետ։
Զառան ներգրավված է եղել ավելի քան 30 աուդիտների և ծախսերի ստուգումների գործընթացներում և ղեկավարել է ինչպես փոքրածավալ նախաձեռնությունների, այնպես էլ մինչև 1.5 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող համալիր ծրագրերի ֆինանսական կառավարումը։
Նրա մասնագիտական փորձառության հիմնական ուղղություններն են ռազմավարական ֆինանսական պլանավորումը, ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն ու վերլուծությունը, բյուջետավորումը և շեղումների վերլուծությունը, դրամական հոսքերի կառավարումը, ֆինանսական կանխատեսումը, հարկային համապատասխանությունը, դոնորներին ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը, ինչպես նաև ներքին ֆինանսական ընթացակարգերի, վերահսկողական համակարգերի և համապատասխանության մեխանիզմների մշակումն ու կատարելագործումը։
