Նորություններ

Ինչու՞ համագործակցել մեզ հետ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) միավորում է մեդիայի և հաղորդակցության ոլորտի բարձրակարգ մասնագետների և իրականացնում է հասարակական կարևորություն ունեցող նախագծեր։ Մեր առաքելությունն է աջակցել ազատ, որակյալ և հանրությանը ծառայող մեդիայի զարգացմանը, խթանել հանրային քննարկումների և տեղեկատվության մատչելիությունը՝ ի նպաստ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման։

Մեր կարևոր նախաձեռնություններից մեկը՝ Մեդիա կենտրոնը, 2013 թվականից ի վեր դարձել է
Հայաստանում վստահություն վայելող մեդիա հարթակ, որտեղ կազմակերպվում են տեղական, տարածաշրջանային և միջազգային նշանակության միջոցառումներ, քննարկումներ և բանավեճեր։ Բացի հասարակական ծրագրերից, ՀԼԱ-ն առաջարկում է մասնագիտական ծառայություններ, որոնցից օգտվելով դուք միաժամանակ աջակցում եք նաև մեր հասարակական առաքելությանը։

Մենք առաջարկում ենք՝

  • Միջոցառումների, քննարկումների, մամուլի ասուլիսների, դասընթացների, համաժողովների և այլ
    միջոցառումների մասնագիտական կազմակերպում և համակարգում
  • Մեդիա այցելությունների կազմակերպում
  • Ուղիղ, առցանց հեռարձակումների ապահովում։
  • Հանրային իրազեկման արշավների նախագծում և իրականացում։
  • Մեդիա բովանդակության ստեղծում՝ հոդվածներ, տեսանյութեր, հաղորդումներ, վավերագրական
    ֆիլմեր:
 
Ինչու՞ համագործակցել ՀԼԱ-ի հետ
  • Մասնագիտական փորձ․ ավելի քան 10 տարվա փորձ մեդիա նախագծերի և հաղորդակցության
    ոլորտում։
  • Որակ․ միջոցառումների անցկացման բարձր ստանդարտներ, տեխնիկական և բովանդակային
    կոմպետենտություն։
  • Լայն համագործակցային ցանց․ համագործակցություն հայկական և միջազգային լրատվամիջոցների,
    կազմակերպությունների և կառույցների հետ։
  • Հասարակական արժեք․ ձեր պատվերի միջոցով աջակցում եք ՀԼԱ-ի հասարակական ծրագրերին,
    որոնք միտված են հանրային շահին և զարգացմանը։