❓Կարո՞ղ է չարտահայտված ցավը վերածվել ագրեսիայի, իսկ չլսված վիշտը՝ թշնամանքի։ Ինչպե՞ս խոսել պատերազմի հետևանքների, կորստի և հասարակությունների միջև առկա խորքային հակասությունների մասին՝ առանց նոր թշնամանք ձևավորելու։
▶️🎙️«Գործարար ալիքի» «Թարմ ուղեղով» հաղորդաշարի եթերում հաղորդավար Լիանա Խաչատրյանը ոչ բռնի հաղորդակցության դասընթացի մասնակից և դասընթացավարի որակավորման թեկնածու Մարգարիտա Խուդավերդյանի հետ անդրադարձել է այս հարցերին։
🔍Քննարկման ընթացքում խոսել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների, հասարակության պատմական և պատերազմական փորձառության ու թշնամու կերպարի ձևավորման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ինչու է հասարակության ցավի բարձրաձայնումը քաղաքական իշխանության կողմից ընկալվել որպես խաղաղության գործընթացին սպառնացող գործոն։ Սակայն հնարավոր է կառուցել կայուն խաղաղություն՝ անտեսելով մարդկանց ապրումները, չլսված ձայներն ու չհաղթահարված ցավը։
🕊️Ոչ բռնի հաղորդակցությունը չի ենթադրում ցավի ժխտում կամ հակասությունների շրջանցում։ Այն հնարավորություն է տալիս խոսել դժվար թեմաների մասին՝ փորձելով հասկանալ միմյանց, ճանաչել մարդկային կարիքներն ու երկխոսության միջոցով հաղթահարել թշնամանքը։
🎧 Դիտե՛ք ամբողջական եթերը ստորև 👇
