Ապրիլի 28-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնում «Ընտրակաշառք տալն ու վերցնելը՝ քրեորեն պատժելի արարք» թեմայով։
Բանախոսներ՝
- Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան,
- Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար:
Քննարկման ընթացքում կանդրադառնանք Հայաստանում ընտրակաշառքի ավանդույթին, թե ինչու՞ են քաղաքացիները պատրաստ տալ կամ վերցնել ընտրակաշառք՝ անգամ գիտակցելով դրա քրեական հետևանքները։ Արդյո՞ք սա միայն սոցիալական ծանր պայմանների արդյունք է, թե՞ խորքային քաղաքական խնդիր է՝ կապված իշխանությունների նկատմամբ անվստահության, ընտրական համակարգի ընկալման կամ հանրային մշակույթի հետ։
- Ո՞ր հասարակություններում է ընտրակաշառքը աշխատում։
- Իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը ազդու՞մ է ընտրակաշառքի տարածվածության վրա։
- Ի՞նչ տարբերություններ կան քաղաքային և մարզային համայնքներում այս երևույթի դրսևորումների միջև։
- Ի՞նչ մեխանիզմներով է սովորաբար կազմակերպվում ընտրակաշառքը Հայաստանում։
- Որքանո՞վ է քաղաքացիական վերահսկողությունը արդյունավետ այս խնդրի դեմ պայքարում։
- Ի՞նչ իրավական հետևանքներ է ենթադրում ընտրակաշառք տալը կամ վերցնելը Հայաստանում։
Այս և թեմային առնչվող այլ հարցերի կանդրադառնանք քննարկման ընթացքում:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
