Նորություններ

Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի

Մարտի 24-ին, ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով։

Բանախոսներ՝

Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ

Արմեն Պետրոսյան՝ «Օրբելի» կենտրոնի փորձագետ

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին օրական մի քանի հաղորդագրություն է տարածել, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ նշելով օրը, ժամը և ուղղությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 2025-ի մարտի 20-ի դրությամբ՝ ՀՀ ՊՆ-ն 12 հերքող հաղորդագրություն է տարածել»,- հայտնում է Հետքը։

Ի՞նչ մարտավարություն է այսօր որդեգրել Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում, ի՞նչ նոր նարատիվներ ու ապատեղեկատվական արշավներ են շրջանառվում։

ԻՊԱՍ փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին, որը նվիրված է եղել «Լրատվամիջոցների դերը հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերում՝ անդրադառնալով Միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների միջազգային իրավունքի» թեմային։

Ադրբեջանի պատվիրակը պարբերաբար հատուկ խոսք է վերցրել ու հերքել հայաստանցի փորձագետի ասածները՝ նրան մեղադրելով կեղծ լուրեր ու պրոպագանդա տարածելու մեջ։

_______________

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։

Կիսվել :