Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում» թեմայով։
Բանախոսներ՝
Հովհաննես Մարգարյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
2022-ին ընդունված Քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է մի շարք կարևոր մեխանիզմներ՝ դատապարտյալների և արտաքին աշխարհի միջև կապը պահպանելու և ամրապնդելու համար։ Սակայն, արդյոք, այս օրենսդրական հնարավորությունները կիրառվում են գործնականում։
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————————
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
