Մարտի 28-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ Գյումրիի նախընտրական գործընթացների վերաբերյալ։
Բանախոսներ՝
Մարիամ Հովեյան՝ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ
Լևոն Չուկակլյան՝ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ
Դավիթ Գյուրջյան՝ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ
Գյումրիում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մարտի 15-ին ու կավարտվի մարտի 28-ին։ Ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Քվեարկությունը մարտի 30-ին է:
_____________
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
