Նորություններ

Բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի՞ զորակոչից և արտագաղթից խուսափելու խնդիրը․ նոր օրինագիծ

Մայիսի 21-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի՞ զորակոչից և արտագաղթից խուսափելու խնդիրը․ նոր օրինագիծ» թեմայով։

Բանախոսներ՝

Հայկ Սարգսյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ

Նազելի Մովսեսյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան

15 մլն դրամ՝ 6 ամսվա ծառայության փոխարեն, 20 մլն՝ 1 ամսվա դիմաց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարելուն ուղղված օրինագծերի փաթեթ։ Պատգամավորի խոսքով՝ այս փոփոխությունների հիմնական նպատակն է ավելացնել զորակոչիկների թիվը, բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, նվազեցնել արտագաղթը։

Վերջին 20 տարիների տվյալներով՝ զորակոչի ենթակա քաղաքացիների միայն 30-40 տոկոսն է ծառայության անցել։ Միայն 2020-2024 թվականներին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան 8721 արական սեռի ՀՀ քաղաքացի։

__________

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։

Կիսվել :