Մայիսի 2-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Եվս մեկ մահ Երևանի շինհրապարակում․ ո՞վ է պատասխանատու» թեմայով։
Բանախոսներ՝
Վահագն Գրիգորյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Էլեն Մանասերյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում, որտեղ աշխատակիցն ընկել է 6-րդ հարկից և մահացել։ Սա լուրջ հարցեր է առաջացնում շինհրապարակներում կիրառվող անվտանգության միջոցների կամ դրանց բացակայության վերաբերյալ։
Ո՞վ է պատասխանատու շինհրապարակներում հաճախակի դարձած մահվան դեպքերի համար։ Արդյոք, ստուգումները բավականաչափ մանրակրկիտ և հաճախակի են:
Եվ ամենակարևորը՝ ևս քանի՞ կյանք պետք է կորցնել անվտանգային պայմանների իրական փոփոխություն ունենալու համար։
——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
