Նորություններ

Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ»․18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է

Մայիսի 15-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ»․18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով։

Բանախոսներ՝

Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար

Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող

18 դատապարտյալ ներման խնդրագիր է ներկայացրել Հանրապետության նախագահին։ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ու մերժել բոլոր խնդրագրերը։

ՀՀ արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքները տեղադրել է նախարարության պաշտոնական կայքէջում։ Որքանո՞վ է գործում ներման ինստիտուտը Հայաստանում։

2020-ին ընդունվեց «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ համաձայն որի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում ծանուցվում է տուժողը կամ նրա իրավահաջորդը։
—————————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
—————————————
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կիսվել :