Հունիսի 17-ին, ժամը 15։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում ՝ «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով։
Բանախոսներ՝
Արտակ Կիրակոսյան՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, հաշտարար
Գայանե Հովակիմյան՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ
2022 թվականի փետրվարի 1-ից գործում է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը։ Վերջինիս դիտարկման տիրույթում են․
• դատաիրավական բարեփոխումները,
• ոստիկանության բարեփոխումները,
• հակակոռուպցիոն բարեփոխումներ
• բանտային և պրոբացիոն բարեփոխումները,
• մարդու իրավունքների ռազմավարությունը:
Որքանո՞վ են արդյունավետ դատաիրավական ոլորտում՝ Կառավարության առաջարկած բարեփոխումները:
Ի՞նչ եզրակացությունների են բերել մշտադիտարկման արդյունքները:
Ի՞նչ հնարավոր լուծումներ են առաջարկվում՝ մշտադիտարկման արդյունքները ի մի բերելիս:
Այս և այլ կարևոր հարցերի կանդրադառնանք քննարկման ընթացքում։
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
——————————————————
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
