Մարտի 27-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մահվան դեպքերը, ինքնասպանությունները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։
Բանախոսներ՝
Ցողիկ Ալեքսանյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ
Նաիրա Բաբայան՝ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ
Զառա Հովհաննիսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ
2025 թ․ երեք ամիսների ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան 8 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ ինքնասպանության։ Վերջինիս հերթական դեպքը տեղի է ունեցել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մարտի 17-ին։ Ո՞րն է եղել կալանավորների՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը։
Ըստ Քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է մահվան 12 դեպք։ Գրանցված բոլոր դեպքերը եղել են կենսաբանական մահ․ դրանցից 10-ն արձանագրվել է քաղաքացիական հիվանդանոցներում։
Փորձագետները մահվան դեպքերի առաջին պատճառներից մեկը համարում են առողջապահական ոլորտի թերացումները։
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
——————————————————
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
