Նորություններ

Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ

Մարտի 19-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ» թեմայով։

Բանախոսներ՝

Աննա Ժամակոչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Լիաննա Պետրոսյան՝ արցախցի հասարակական գործիչ


Վլադիմիր Գրիգորյան` «Հայկի սերունդ» ՀԿ-ի փոխնախագահ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը։

Նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ և չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։

Կիսվել :