Նորություններ

Շաքարային դիաբետը հաշմանդամություն չէ՞․ ինչո՞ւ է համակարգն ասում ոչ

Ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Շաքարային դիաբետը հաշմանդամություն չէ՞․ ինչո՞ւ է համակարգն ասում ոչ» թեմայով։

Բանախոսներ՝

Աննա Հակոբյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ

Ռիմա Եգանյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման վարչության պետ

Նինա Հակոբյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան

Կարինե Մխիթարյան՝ «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ տիպ 1 ախտորոշումն ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու դիմումները՝ պատճառաբանելով, որ այս հիվանդությունը կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումն այն աստիճան չէ, որպեսզի հանգեցնի հաշմանդամության և/կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը անձի մոտ կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակում չի առաջացնում։

Վարչական մարմնի անհիմն որոշումների պատճառով անձինք զրկվում են իրենց իրավունքներն անարգել իրացնելուց և դրանց երաշխիքներից, որը հակասում է և ՀՀ Սահմանադրությանը, և ներպետական օրենքներին։ 2019-2025 թթ․ ընթացքում ԻՊԱՍ-ը 19 դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որոնցից 15-ը բավարարվել է։

——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։ 

Կիսվել :