Նորություններ

Ո՞ւր են գնում փողերը. Վանաձոր համայնքի մանկապարտեզների 2024-ի բյուջեի վերլուծություն

Ապրիլի 22-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ո՞ւր են գնում փողերը. Վանաձոր համայնքի մանկապարտեզների 2024-ի բյուջեի վերլուծություն» թեմայով։

Բանախոսներ՝

Արբակ Սարգսյան՝ Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող

Լիանա Աղաջանյան` բյուջեի վերլուծության մասնագետ

Քննարկման ընթացքում բանախոսները կներկայացնեն, թե ինչպես են Վանաձորում ծախսվում մանկապարտեզների սուբվենցիաները, ինչպիսին է մանկապարտեզներում շինարարական աշխատանքների որակը, ինչու են մանկապարտեզների աշխատակիցներն ուղարկվում հարկադիր պարապուրդի։

——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։ 

Կիսվել :