Նորություններ

Որքանո՞վ են մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկները Հայաստանում

Հուլիսի 21-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Որքանո՞վ են մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկները Հայաստանում» թեմայով:

Այս քննարկմամբ կամփոփվի «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում իրականացված քննարկումների շարքը:

Բանախոսներ`

Հովհաննես Ղուկասյան` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ

Նարե Հովհաննիսյան` «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար

Ի՞նչ խնդիրների են բախվում այսօր ազատազրկված անձինք: Քրեակատարողական համակարգը որքանո՞վ է մարդակենտրոն և մարդասիրական:

2025-ին Հայաստանի ՔԿՀ-ներում արձանագրվել է 14 մահվան դեպք, որից վեցը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել: Ինքնասպանության վերջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում:

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։


Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

Կիսվել :