Ապրիլի 8-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ««Չենք վճարելու» նախաձեռնությունը՝ Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների և հանրային անվստահության մասին» թեմայով։
Բանախոսներ՝
Յուրի Ավագյան` «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ
Յուրի Մովսեսյան՝ «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ
Հայկ Աբրահամյան՝ «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ
2025 թվականի հունվարից մինչ մարտի 20-ը «Չենք վճարելու» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացրել է հանրային գործողություններ՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագների անհիմն բարձրացման։ Այս պայքարի ընթացքում նախաձեռնությունն արձանագրել է Երևան քաղաքում հակաժողովրդավարական, ավտորիտար կառավարման միտումներ, քաղաքային իշխանությունների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակ, որոշումների կայացմանը քաղաքացիական մասնակցության հանրային պահանջ։
Այդ փորձառությունը հիմք է դարձել նախաձեռնության գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների ձևավորման համար։
Ասուլիսի ընթացքում նախաձեռնությունը կներկայացնի իր բացահայտումները, վերլուծությունները և եզրակացությունները քաղաքի գործելակերպի վերաբերյալ՝ որպես հակաժողովրդավարական կառավարման դրսևորում։
Կուրվագծվեն նաև նոր նախաձեռնության՝ «Երևան 782»-ի նպատակները, ուղղությունները, առաջիկա քայլերը՝ ուղղված երևանցիների իրավունքների և շահերի պաշտպանությանը։
——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
