Հունիսի 23-ին, ժամը 16։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով։
Բանախոսներ՝
Կլարա Գասպարյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ
Գայանե Հովակիմյան՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ
2022 թվականի փետրվարի 1-ից գործում է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը։ Վերջինիս դիտարկման տիրույթում են․
• դատաիրավական բարեփոխումները,
• ոստիկանության բարեփոխումները,
• հակակոռուպցիոն բարեփոխումներ
• բանտային և պրոբացիոն բարեփոխումները,
• մարդու իրավունքների ռազմավարությունը:
Արդարադատության ոլորտում օրակարգային է պատժիչ համակարգի վերանայումը և վերականգնողական արդարադատության կիրառման մեխանիզմների ներդրումը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի պրոբացիոն ծառայության օրենսդրական բազային, ռազմավարություններին, դրանց արդյունավետությանը։
—————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
——————
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
