Մայիսի 29-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ ««Վիրավորանք և զրպարտություն» պարունակող տեղեկատվության հեռացման պահանջի ազդեցությունը ԶԼՄ-ների վրա» թեմայով։
Բանախոսներ՝
Մարգարիտա Զալիբեկյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության պետ
Դավիթ Ասատրյան՝ փաստաբան
Գևորգ Թոսունյան՝ ՍիվիլՆեթի լրագրող
«Զանգվածային լրատվության մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն առաջարկում է համացանցից հեռացնել «զրպարտություն կամ վիրավորանք» պարունակող բառերը։ Հիմնավորում են․ այս կարգավորմամբ կպաշտպանեն անձնական, ընտանեկան կյանքը, մարդու պատիվն ու բարի համբավը:
Առաջարկի հիմքում ընկած են երկու առանցքային փոփոխություններ՝ տեղեկատվության հեռացման իրավունքի ներդրումը և այդ իրավունքի կիրառումը լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման դեպքում։
Ըստ Արդարադատության նախարարության՝ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն ամրապնդել քաղաքացիների իրավունքները վիրավորանքի և զրպարտության դեմ, հատկապես՝ թվային հարթակներում:
__________
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
