Նորություններ

ՓՄՁ-ները վերսկսում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի

Ապրիլի 10-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «ՓՄՁ-ները վերսկսում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի» թեմայով։

13։00-ի բանախոսներն են՝

Կարինե Գևորգյան՝ ՓՄ ձեռնարկատեր

Սերգեյ Խաչատրյան (Հաշվապահական ընկերության հիմնադիր/տնօրեն)

13։30-ի բանախոսներն են՝

Անուշ Նուրիջանյան՝ ՓՄ ձեռնարկատեր

Արթուր Գևորկյան՝ ՓՄ ձեռնարկատեր

14:00-ի բանախոսներն են՝

Արտակ Բաղդասարյան՝ Ոսկու ոլորտի ձեռնարկատեր, հաշվապահ
Սաթենիկ Մինասյան՝ Ոսկու ոլորտի ձեռնարկատեր, հաշվապահ

Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, ամփոփելով առաջին եռամսյակը, վեր են հանել ընդունված որոշումներից բխող խնդիրներն ու մարտահրավերները։

Ավելի քան 1000 ստորագրություն է հավաքվել ՀՀ վարչապետին ուղղված՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի դրույքաչափերը կասեցնելու պահանջով։

Ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց փոքր և միջին ձեռնարկատերերը, անհատ հաշվապահները և իրավաբանները բողոքի ակցիա կանցկացնեն։

——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։ 

Կիսվել :