Նորություններ

Քրեական ենթամշակույթը և արդարադատության համակարգի հանդեպ անվստահությունը. պատճառ և հետևանք

Քրեական ենթամշակույթը և արդարադատության համակարգի հանդեպ անվստահությունը.

Հուլիսի 8-ին, ժամը 15։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քրեական ենթամշակույթը և արդարադատության համակարգի հանդեպ անվստահությունը. պատճառ և հետևանք» թեմայով։

Բանախոսներ՝

Արտակ Կիրակոսյան՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, հաշտարար

Աղասի Թադևոսյան՝ մշակութային մարդաբան

2020 թ․ ընդունված «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին» օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր պատկանում են քրեական ենթամշակույթին կամ տարածում են դրա արժեքները։

Ի՞նչ հաջողություններ է արձանագրել ՀՀ կառավարությունը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում: Եթե քրեական ենթամշակույթը մերժելի է, ինչու՞ է քրեական ենթամշակույթին հատուկ բառամթերքն ու վարվելաձևը երբեմն կիրառվում ՀՀ ԱԺ-ում: Որքանո՞վ է արդարադատության համակարգի դեմ անվստահության ցածր մակարդակը նպաստում քրեական ենթամշակույթի կենսունակությանը:

Այս և այլ կարևոր հարցերի կանդրադառնանք քննարկման ընթացքում։

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

——————————————————

Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կիսվել :