Նորություններ

Ականի պայթյուն Գեղարքունիքի մարզում. ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Ականի պայթյուն Գեղարքունիքի մարզում. ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները» թեմայով։

Բանախոսներ՝

Գեղարքունիքի մարզում ական է պայթել, որի հետևանքով տուժել է 31-ամյա տղամարդ։

Հոկտեմբերի 2-ին «Ճամբարակի առողջության կենտրոնից» ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ Ճամբարակի բնակիչը պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ընթացքում նաև ռմբակոծվել են Հայաստանի մի շարք բնակավայրեր և դրանց մերձակա տարածքներ։ Չպայթած արկերը, ականները և պայթուցիկ մնացորդները չափազանց վտանգավոր են․ ինչ անել չպայթած զինամթերք տեսնելու դեպքում։

Կիսվել :