Ապրիլի 30-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Բռնությունը՝ զինված ուժերում. պետության պատասխանատվությունը» թեմայով։
Բանախոսներ՝
-Վանուհի Կարապետյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ,
-Աննա Մելիքյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր վերջին ճեպազրույցներից մեկում անդրադառնում է ԶՈՒ ինքնասպանությունների խնդրին՝ արձանագրելով. «Ինքնասպանություն գործելու որոշումը վկայում է, որ հոգեբանական դիմակայունության հետ կախված խնդիր ունենք բանակում»:
Սա իրավիճակի արձանագրու՞մ է, թե՞ պետության պատասխանատվությունը զինծառայողների հոգեբանական դիմակայունության վրա դնելը:
ՀՀ Զինվորական դատախազության տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք):
Մտահոգիչ է ԶՈՒ ինքնասպանությունների վիճակագրությունը՝ 2020 թ.-ից՝ այս կողմ, շուրջ 40 դեպք:
-Որքանո՞վ է համարժեք պետական մարմինների արձագանքը ԶՈՒ տեղի ունեցող ինքնասպանություններին, զինծառայողների հանդեպ բռնության և վատ վերաբերմունքին:
-Որտե՞ղ է սկսվում և ավարտվում պետության պատասխանատվությունը զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։
-Պետությունը բավարար քայլեր է ձեռնարկու՞մ է բռնության կանխարգելման ուղղությամբ։
Կքննարկենք այս և թեմային առնչվող այլ հարցեր:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
