Նորություններ

Բռունցքով հարվածներ, պաշտոնանկություններ. ինչպե՞ս են ընթանում ոստիկանության բարեփոխումները

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը Արարատի մարզի Քոլսոն երիտասարդական կենտրոնում (Հասցե՝ Ք․ Արարատ, Իսահակյան փ․ Արարատ ինֆոտան գրասենյակ) կազմակերպում է քննարկում «Բռունցքով հարվածներ, պաշտոնանկություններ. ինչպե՞ս են ընթանում ոստիկանության բարեփոխումները» թեմայով։
Բանախոսներ՝
  • Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,
  • Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան
  • Լիլիանա Միրզոյան՝ իրավաբան
Քննարկումից առաջ կցուցադրվի «Բռունցքով հարվածներ, պաշտոնանկություններ. ինչպե՞ս են ընթանում ոստիկանության բարեփոխումները» վերտառությամբ ֆիլմը, որը պատրաստել է լրագրող Նարեկ Կիրակոսյանը։ Ֆիլմը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից։
Մուտքն ազատ է։

Կիսվել :