Նորություններ

Կրթության ոլորտը Հայաստանում. վերլուծություն ու եզրահանգումներ

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կրթության ոլորտը Հայաստանում. վերլուծություն ու եզրահանգումներ» թեմայով:
Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կազմակերպել էր «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ:
Հետազոտությունների արդյունքները կներկայացնեն բանախոսները.
  • Արման Գասպարյան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող,
  • Հասմիկ Կյուրեղյան՝ Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավար,
  • Սևակ Հովհաննիսյան՝ Հայաստանի կրթության ոլորտի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավար:

Կիսվել :