Նորություններ

Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ» թեմայով։
Բանախոսներ՝
Ռուբեն Սարգսյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Էլեն Մանասերյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը։ Այն e-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել երկու անգամ։ Այս պահին ռազմավարության նախագիծը լրամշակման փուլում է։

Կիսվել :